Բաժիններ՝

Իրաքում պաշտոնաթող են արվել բոլոր գեներալները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Իրաքի կառավարությունը պաշտոնաթող է արել բանակի գործող բոլոր գեներալներին, ինչը տեղի է ունեցել երկրում «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների վերջին գործողություններից հետո:

Իրաքի կառավարության տարածած հայտարարության մեջ կարևորվել է իրաքյան բանակի վերակազմավորումը, ինչի շրջանակներում էլ պաշտոնաթող են արվել գեներալներն ու բարձրաստիճան սպաները:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հանձնարարել է հետաքննություն սկսել սահմանապահ ու հետևակային զորամասերի 59 սպայի նկատմամբ, որոնք պետք է կանգնեն դատարանի առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս