Մարգվելաշվիլին պատմել է, թե ինչպես է Կիևում պատահաբար հանդիպել Սաակաշվիլիի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Կիևում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ պատահաբար հանդիպել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Մարգվելաշվիլին այդ մասին բարձրաձայնել է երեկ երեկոյան` վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում. «Մենք հանդիպեցինք փողոցում, ավելի ճիշտ` մուտքի մոտ: Սաակաշվիլին կնոջ` Սանդրայի հետ էր, ես ջերմորեն ողջունեցի նրան (Սանդրային), ինչից հետո մեզ ուղեկցեցին դեպի ընթրիքի սեղան:

Սկզբունքորեն ես տպավորություններ չունեցա, որ պետք է ինչ-որ բան ասեի Սաակաշվիլիին: Տպավորություն չմնաց նաև, որ Սաակաշվիլին ցանկանում էր ինչ-որ բան կիսվել ինձ հետ»:

Սաակաշվիլին Վրասատանը լքել է 2013 թվականի աշնանը` իր նախագահական լիազորությունների ժամկետի սպառվելու օրը: Վերջին ամիսներին Սաակաշվիլին քանիցս ժամանել է Կիև:

Տեսանյութեր

Լրահոս