Բաժիններ՝

Պուտինն աջակցություն է հայտնել Պորոշենկոյի խաղաղության պլանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին, որում խոսք է գնում երկրի հարավ-արևելքում հրադադար հայտարարելու, ինչպես նաև հարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը: Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արդել դադարեցնել ամեն տիպի ռազմական գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ: Պուտինի կարծիքով` Պորոշենկոյի խաղաղության պլանը չի լինի կենսական ու իրատեսական, եթե գործնական քայլեր չարվեն բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ:

Պուտինն անթույլատրելի է համարել այն իրավիճակը, երբ հրադադարի մասին հրամանի արձակումից հետո Ուկրաինայի տարածքում շարունակվում է հակամարտությունը և այնտեղից արձակված զինամթերքը պայթում է Ռուսաստանի տարածքում` պատճառելով ոչ միայն գույքային վնաս, այլև` վտանգի տակ դնելով Ռուսաստանի քաղաքացիների առողջությունն ու կյանքը:

Պուտինը համոզվածություն է հայտնել, որ Պորոշենկոյի հայտարարած խաղաղության պլանը չպետք է կրի աշխարհազորայիններին ուղղված վերջնագրի բնույթ: Պուտինը կարևորել է Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև կառուցողական բանակցություններ սկսելը և քաղաքական փոխզիջումների հասնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս