ԱԺ մեծամասնությունն անցնում է կացնային մեթոդների. Աղվան Վարդանյան

«Ես կարծում եմ մենք իրավունք կունենանք դիմելու Սահմանադրական դատարան՝ և՛ կուտակայինի վերաբերյալ օրենքի, և՛ ԱԺ կանոնակարգի խախտումների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ սա դեռ միայն իրենց խմբակցության դիրքորոշումն է, որը քննարկվելու է քառյակի մյուս ուժերի հետ:

Նրա բնորոշմամբ՝ ԱԺ մեծամասնությունն անցնում է կացնային մեթոդների՝ խախտելով օրենքները: Ըստ Վարդանյանի՝ այն, ինչ արել է նոր կառավարությունը, իրականում փորձ է հանրության մի մասին լռեցնել, բայց շատ ավելի մեծ է լինելու հիասթափությունը:

«Մեր երկիրն այսօր ունենալով և՛ ներքին, և՛ արտաքին բարդագույն հիմնախնդիրներ, քաղաքական իշխանությունը ոչ թե փորձում է համախմբել հասարակությանը, միասին լուծումներ գտնել, գնում են այս ճանապարհով: Ի վերջո, ժամանակի պատմության առաջ պատասխանատու ենք լինելու բոլորս: Սա անպատասխանատու վերաբերմունք է պետության և հանրության առջև»,- ասաց Ա.Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս