«Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցումը թելադրում է վերանայել բանակցային գործընթացը». Շավարշ Քոչարյան

«25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը հստակ գիտակցեց, որ ինքը տեր է կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն՝ Արցախը կայացել է՝ պետությանը բնորոշ իր բոլոր ատրիբուտներով: Վերջին ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն ետ մղելու և ավելի ամրացնելու դիրքերը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

Ըստ նրա՝ ԼՂՀ ճանաչումն այլ պետությունների կողմից արդյունավետ կլինի բանակցային գործընթացի համար, և այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում: Շ.Քոչարյանը չհամաձայնեց, որ 25 տարվա ընթացքում որևէ պետության կողմից Արցախի չճանաչումը դիվանագիտական ձախողում է: Նրա խոսքով՝ այդպիսի խնդիր չէր դրվել, բայց այսօր Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցումը թելադրում է վերանայել բանակցային գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս