ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները և «Մինսկ 2»-ը
Թուրքիայի հետ հարաբերությունները և Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը կդառնան Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեմաները, որը մեկնարկում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նիստի շրջանակներում պլանավորված են նաև բանակցություններ «Արևելյան գործընկերության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) պատվիրակությունների մասնակցությամբ:
Սպասվում է, որ արտգործնախարարները կքննարկեն Մեծ Բրիտանիայում հունիսին կայացած հանրաքվեի հետևանքները, ինչպես նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը (TTIP):
Թուրքիայի հետ հարաբերությունները լինելու են ԵՄ բոլոր մակարդակների հանդիպումների ուշադրության կենտրոնում, քանի որ նման խճճված հարաբերություններ միությունը չունի ոչ մի երկրի հետ:
«Նախարարները կքննարկեն Թուրքիայում իրադարձությունների ներկայիս զարգացումներն ու Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների հեռանկարները»,- հայտարարել են ԵՄ խորհրդում: