Բաժիններ՝

Չավուշօղլուն Ռուսաստանի և Թուրքիայի խորհրդարանականներին առաջարկել է ֆուտբոլ խաղալ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն առաջարկել է ֆուտբոլային հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Թուրքիայի կառավարության անդամների և խորհրդարանականների միջև:

Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում նա այդ նախաձեռնության մասին հայտնել է իր ռուս գործընկերոջը` Սերգեյ Լավրովին, հայտնում է թուրքական Haber 7 թերթը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացած ընկերական ֆուտբոլային խաղն ավարտվել էր զրոյական հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930