Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից hրադադարի ռեժիմի խախտnւմները. Իրանի ԱԳՆ
Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ռեժիմի պայմանների բազմակի խախտումները դրսևորում են Վաշինգտոնի անհուսալիությունը՝ որպես բանակցային գործընթացի մասնակից, և Թեհրանն անպատասխան չի թողնի որևէ ագրեսիա։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ ահաբեկչական բանակը, հրադադարի հայտարարումից հետո շարունակելով իր անօրինական ու ագրեսիվ գործողությունները, մասնավորապես՝ իրանական առևտրային նավերի վրա կրկնվող ծովային հարձակումները, վերջին 48 ժամվա ընթացքում խախտել է հրադադարի ռեժիմը Հորմոզգան նահանգի շրջանում։ Այս ագրեսիվ գործողությունների իրականացումը՝ Պակիստանի միջնորդությամբ շարունակվող դիվանագիտական գործընթացին զուգահեռ, իրանցի ժողովրդի համար կրկին ի ցույց դրեց ԱՄՆ կառավարող էլիտայի անազնվությունն ու անհուսալիությունը»,- նշվում է փաստաթղթում։
Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է այդ ագրեսիվ գործողությունները և նման թշնամական քայլերի բոլոր հետևանքների պատասխանատվությունը դնում է ԱՄՆ-ի վրա։
«Առանց որևէ կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի ոչ մի ագրեսիա և ոչ մի վայրկյան չի հապաղի Իրանի և իրանցիների պաշտպանության հարցում»,- հավելել են դիվանագիտական գերատեսչությունում։



