Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զգալի գումար է հատկացրել, որը ներդրվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, հայտնում են ԶԼՄ-ները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-9-ը կմեկնի Թուրքիա, հայտնում է թուրքական Milligazete թերթը:
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքները: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե ինչ պետք է, արվել է:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ուզբեկ ժողովուրդը և հանրապետության ղեկավարությունը կարող են հույս դնել Ռուսաստանի` որպես ամենահուսալի ընկերոջ վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Մեծ Բրիտանիան մինչև 2016թ. վերջ պետք է սկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթաց: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Չինաստանում` G20-ի շրջանակում հրավիրված գագաթաժողովի ժամանակ:
ԱՄՆ-ում «Էրմինա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին մեկնարկել են «Կովկաս-2016» խոշորագույն ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 4-ին Դուտերտեն Օբամային անվանել է պոռնիկի որդի եւ նրան խորհուրդ է տվել մարդու իրավունքների պաշտպանության խրատներով մեջ չընկնել: «Դու պետք է հարգանք դրսեւորես: Հարցերով ու հայտարարություններով վրա տալու կարիք չկա: Պոռնիկի որդի, ես գլխիդ նզովք կթափեմ գագաթնաժողովին»,- հայտարարել է նա: Դրանց հետո Օբաման կասկած է հայտնել հանդիպման նպատակահարմարության հարցում:
Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ օրերս սպանվել է Քրդական զինյալ ջոկատների անդամ, 22-ամյա Ասյա Ռամազան Անտարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պٳտինը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք` հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը և իր ցավակցությունները հայտնելու Քարիմովի կնոջն ու դստերը, հայտնում է TASS գործակալությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով
Կապված Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի հետ` ԵԽԽՎ-ն Ադրբեջան կուղարկի 7 հոգուց բաղկացած պատվիրակություն, հայտնում է APA գործակալությունը:
«Ամենածանր բեռը բաժին է ընկել աղջիկներին ու կանանց,- կարծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:- Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում աղջիկները, որոնք առավել անբարենպաստ վիճակում են գտնվում, կկարողանան դպրոց հաճախել սոսկ 2086 թվականին, եթե մոտեցումները չփոխվեն», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերը նոր գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում` մասնավորապես Մեթինա և Հաքուրք շրջաններում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը լուրջ անհանգստություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ Ռուսաստանը կարող է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել կարիբյան մշակույթի կառնավալի և փողոցային փառատոնի մասնակիցների ուղղությամբ:
«Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնը» ներառվել է ոչ կոմերցիոն կազմակերպությունների ռեեստրում, որը իրականացնում է օտարերկրյա գործակալի դեր, ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դեմոկրատական միության» (PYD) մարտիկներն ու քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) լքում են Սիրիայի Մանբիջ քաղաքը:
Վրաստանի պաշտպանության նախարարության «Օրֆոլո» զորավարժարանում տեղի են ունենում Agile Spirit-2016 բազմազգ զինավարժանքները, որոնց, բացի վրացի զինծառայողներից, մասնակցում են ամերիկացի, ուկրաինացի, ռումինացի, լատվիացի եւ բուլղարացի զինծառայողներ:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ համաձայն Է մասնակցել իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ պլանավորված բոլոր երեք բանավեճերին:
Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
Սպիտակամորթ մոր ու սեւամորթ հոր զավակ հանդիսացող Քափերնիքը հայտարարում է, թե ինքը որոշել է չկանգնել ԱՄՆ-ի պետական օրհներգի հնչյունների ներքո, բողոքելու համար ռասայական անարդարությունների եւ ոստիկանության կողմից սեւամորթ ամերիկացիների նկատմամբ կիրառվող բիրտ ուժի դեմ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պահանջում է մինսկյան պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
Եվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Լոնդոնի 1666 թվականի Մեծ հրդեհի տեսարանները վերարտադրվել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այն աղետի 350-րդ տարելիցին նվիրված փառատոնի շրջանակներում, որն օթեւանից զրկեց Լոնդոնի գրեթե ամբողջ բնակչությանը եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:
Ավստրալիայի Կլիմայական ինստիտուտի փորձագետները հայտնել են Երկրի վրա սուրճի լիակատար անհետացման ժամկետները: Այս մասին հայտնել է The Independent հրատարակությունը:
Չինացի մլիարդատերը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, 325 միլիոն դոլար է ծախսել անձնական օգտագործման նպատակով Boeing 787 Dreamliner-ի գնման համար: Այս մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI):
Վերջին շրջանում տարածում են գտել, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրումի դիմաց» կամ տնտեսական քաղաքացիության ծրագրերը, որոնք զարգացած կամ զարգացնող երկրների քաղաքացիներին հնարավորություն են տալիս օրինական կերպով անձնագրեր ստանալ։ Ինչպես գրում է Արժույթի միջազգային հիմնադրամը, արդյունքում՝ այսպիսի ծրագրեր իրականացնող երկրները լուրջ ներդրումներ են ունենում։
Հայաստանում խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ ֆորմալ ինստիտուտներն ու կառույցները գործեն ֆորմալ խնդիրների առաջնահերթության սկզբունքով, որը նշանակում է անգամ ու հնարավոր է՝ առաջին հերթին՝ նաև իշխանության կամ կարգավիճակի կորուստ։