Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները. Fars
Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դրա տեղեկություններով՝ իրանցի բանակցողները Կատար կատարած իրենց այցի ընթացքում փորձում են վերացնել վերջին տարաձայնությունները՝ կապված նախկինում սառեցված միջոցներին հասանելիություն ստանալու մեխանիզմի հետ։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ մոտ 24 միլիարդ դոլարի իրանական միջոցներ կարող են ապասառեցվել փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը կդառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս։



