Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»: Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է.«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ «ոչ թե բանակը քանդել են, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ»:
Դե, հասկանում եք՝ «նախկիններին» է ասում:
Նույն Նիկոլ Փաշինյանը, իհարկե այն ժամանակ դեռեւս չսափրված, հայկական բանակի մասին արմատապես այլ հայտարարություններ էր անում 2020 թվականի հուլիս-օգոստոսին, տավուշյան հայտնի մարտերից հետո Սարդարապատի հուշահամալիրում պարգեւատրման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը դիֆերամբներ էր ձոնում բանակին, որին այսօր բնորոշում է՝ «ավերակ»:
Եվ միայն թվում է, թե նա այսպես ասած «նախկիններին» է դրանով փնովում: Իրականում, Նիկոլ Փաշինյանը դրանով փնովում է հազարավոր, տասնյակ հազարրավոր զինվորների, սպաների, որոնք տարիներ շարունակ իրենց կյանքն են դրել Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կառավարման իրենց բաժին պարտականությունը կատարելու համար, եւ դա արել են Հայաստանի հանրապետության զինված ուժերի կազմում:
Պարզապես անբարոյական էայդ զինված ուժերը բնորոշել «ավերակ բանակ», եւ կրկնակի է անբարոյական, երբ ընդամենը 2020 թվականի պատերազմից առաջ այյդ զինված ուժերը բնորոշել ես տարածաշրջանում ամենաինտելեկտուալը:
Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան ապաշնորհ է կառավարել 2020 թվականի պատերազմը, որ թույլ է տվել բանակը վերածել ավերակի:
Հիմա նա հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»: Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի»»:



