Երբ մենք հասնեինք այդ վիճակին, կտեսնեինք, թե «Հայկական վերածնունդը» կոնկրետ ում թեկնածությունն է առաջադրում այդ պաշտոնի համար: Այսինքն՝ մենք խոսել ենք տեղի մասին, այլ ոչ թե կոնկրետ անձի մասին:
Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնել են, որ 8 ոստիկան է զոհվել և 3-ը ծանր վիրավորվել են երկրի հարավարևմտյան Վադի էլ-Գեդիդ նահանգում հսկիչ-անցագրային կետի վրա զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն։
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի բազմաթիվ մասնակիցները, որը մեկնարկում է այսօր շվեյցարական լեռնադահուկային Դավոս հանգստավայրում, չեն կարողացել վերադառնալ իրենց հյուրանոցներ լեռներում ճանապարհային պատահարի հետևանքով, TASS-ին հայտնել են ռուսական պատվիրակության անդամները։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հավանության վարկանիշը հասել է 58%-ի։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի՝ Gallup-ի հրապարակած տվյալները։
Ղրղըզստանում շարունակվում են որոնողական աշխատանքները ACT Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռի կործանման վայրում, որը կործանվել էր հունվարի 16-ին Դաչա-Սուու ավանում՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մերձակայքում։
Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։
Դավոսում կայանալիք տնտեսական հերթական համաժողովի կապակցությամբ Oxfam-ը ներկայացրել է Բելգիայում և աշխարհում չունևորների ու հարուստների կարողության հարաբերակցության վիճակագրությունը, որը հունվարի 16-ին հրապարակել է Le Soir թերթը:
Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մասնակցությանը:
«Այն քաղաքական ուժը, որը կարող է ասել, որ իր շարքերում չեն կարող գտնել մի ստորի, ստահակի կամ տմարդու, ուրեմն՝ այդ քաղաքական ուժը թող քար նետի բոլորի վրա»:
Հունվարի 16-ին Ադրբեջանի Նարիմանովի շրջանի ոստիկանության կողմից ձերբակալվել է NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Ռահիմ Վալիևը:
«Քննարկումները սկսվել են՝ ռեյտինգային և համապետական ցուցակների հետ կապված։ Քննարկումներն ընթանում են, օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիին խնդրել է հանդիպել:
Պայթյունի հետևանքով Շըրնաքի գավառապետարանի 5 աշխատակիցներ վիրավորվել են:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու թեման մշտապես արծարծվում է, սակայն միությունը միասնական արժույթ սահմանելու խնդիր ներկայում չունի:
Ըստ փորձագետի`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, դեռևս սպասում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշմանը, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզարշավի հենքը լինելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 24-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը պետք Է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ:
168.am-ը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, արդյոք հայտնի՞ է, թե Գագիկ Ծառուկյանը երբ պետք է հայտարարություն անի: «Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը մնում է պարոն Ծառուկյանի հայտարարությունը, բայց մեկ բան կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի ճիշտ ժամին և ճիշտ պահին»,- ասաց նա:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետախուզությունը առնչություն ունի ամանորյա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի հարձակմանը, հայտնում է The Independent-ը։
Հարավային Կորեայի դատախազությունը երկրի ամենահարուստ գործարարներից մեկին՝ Samsung Electronics-ի ղեկավար Լի Չժե Ենին կալանավորելու հրաման է տվել։
2017թ. հունվարի առաջին կեսին ռուսական «Գազպրոմ» հոլդինգը ավելացրել է գազի արտահանումը դեպի հեռավոր արևելք 25,5%-ով, հայտնում է TASS-ը։
«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում Է փաստաթղթում:
«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ»:
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջարկում է Ազգային ժողովում Վերին պալատ ստեղծել։ Այդ նախաձեռնության անդամներն են Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։
Բիշքեկի դատաբժշկական փորձաքննության հանրապետական կենտրոնի դիահերձարանում հետազոտվել է 32 մարմին, որոնք այնտեղ էին տեղափոխվել այսօր ACT Airlines-ի Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիաաղետից հետո, որը կործանվել էր «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, թաղվել է անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Իր աղմկոտ քաղաքական ակցիաներով հայտնի ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին հայտարարել է, որ հեռացել է Ռուսաստանից և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից, քանի որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից սադրանքներից։ ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո նա կարողացել է լքել Ռուսաստանը Բելառուսի միջոցով։
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է իր մարզչի հետ Հայաստանի սարերում արջի հանդիպելու մասին: Ինչպես հաղորդում է bryansktoday.ru-ն, պատգամավորը համացանցում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին իր կյա նքում պատահած ամենաէքստրեմալ իրավիճակի մասին:
Երկուշաբթի օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման։