Բաժիններ՝

Ամերիկացիները դրական են գնահատել Օբամայի կառավարման տարիները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հավանության վարկանիշը հասել է 58%-ի։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի՝ Gallup-ի հրապարակած տվյալները։

Հետազոտողներն արձանագրում են, որ դա ամենաբարձր ցուցանիշներից է Օբամայի երկու նախագահության ժամկետում։ Նրան ամենից բարձր գնահատել էին 2009թ., երբ Օբամային աջակցում էր ամերիկացիների 78 տոկոսը։

Վատագույն վարկանիշը գրանցվել էր 2014-ին՝ 42%։
Հետազոտողներն արձանագրում են, որ Օբաման լքում է Սպիտակ տունը լավագույն ցուցանիշով, քան նրա նախորդները։ Ջորջ Բուշ-Կրտսերին լիազորությունները վայր դնելիս աջակցում էր ամերիկացիների ընդամենը 40%-ը, Բիլ Քլինթոնին՝ 57%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս