![](/banners/BeFunky-design.jpg)
«Հետախուզությունը առնչություն ունի Ստամբուլի գիշերային ակումբի հարձակմանը». Թուրքիայի փոխվարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/4cdcfc08a995f4ec86a5bb10634ce.jpg)
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետախուզությունը առնչություն ունի ամանորյա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբի հարձակմանը, հայտնում է The Independent-ը։
Թե որ երկիրն է ներկայացնում այդ հետախուզական ծառայությունը, նա չի հայտնել։
Թուրք քաղաքական գործչի խոսքով՝ հարձակումն իրականացվել է պրոֆեսիոնալ եղանակով։
Այլ մանրամասներ Քուրթուլմուշը չի ներկայացրել։
Թուրքիայում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել և հարցաքննվել են տասնյակ մարդիկ։
Ոստիկանությունում հայտարարել են, որ պարզել են ահաբեկչի ինքնությունը, որը ներկայումս գտնվում է ազատության մեջ, սակայն հրաժարվել են հայտնել նրա անունը։