Բաժիններ՝

Թուրքիայում գաղտնի հուղարկավորել են Անդրեյ Կառլովին սպանողին

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, թաղվել է անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Դրա տեղեկություններով՝ հուղարկավորությունը իրականացվել է հունվարի 13-ին, երբ նրա ազգականները հրաժարվել են դիահերձարանից վերցնել նրա մարմինը։

Համաձայն թուրքական օրենսդրության՝ հարազատները կարող էին նրա մարմինը վերցնել 15 օրվա ընթացքում, սակայն դա չէին արել։ Թաղման մասին հաղորդագրությունը տարածվել է միայն այսօր։

Դեկտեմբերի 19-ին Մերթ Ալթընթաշը Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսին սպանել էր Թուրքիայում ՌԴ դեսպանին։

Հարձակվողին՝ ոստիկան Մերթ Ալթընթաշին, թուրք հատուկ ջոկատայինները տեղում ոչնչացրել էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031