![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավային Կորեայի դատախազությունը Samsung-ի ղեկավարին կալանավորելու հրաման է տվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1940264.jpg)
Հարավային Կորեայի դատախազությունը երկրի ամենահարուստ գործարարներից մեկին՝ Samsung Electronics-ի ղեկավար Լի Չժե Ենին կալանավորելու հրաման է տվել։
Եթե դատարանը հաստատի հրամանը, նրան կարող են կալանավորել արդեն հունվարի 18-ին, հայտնում է Yonhap-ը։
Գործարարը հայտնվել է երկրի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալի մեջ, որը ծագել էր երկրի նախագահ Պակ Կին Հեի ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի շուրջ, ինչի հետևանքով Սիլը կալանավորվել էր կոռուպցիայի և ծառայական պարտականությունների չարաշահման մեղադրանքով։
Պակ Հին Հեին դրա համար իմփիչմենթ էր հայտարարվել։