«Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի ճիշտ ժամին և ճիշտ պահին». Նաիրա Զոհրաբյան

168.am-ը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, արդյոք հայտնի՞ է, թե Գագիկ Ծառուկյանը երբ պետք է հայտարարություն անի:

«Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը մնում է պարոն Ծառուկյանի հայտարարությունը, բայց մեկ բան կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի ճիշտ ժամին և ճիշտ պահին»,- ասաց նա:

Իսկ հարցին՝ ԲՀԿ-ում նախնական ցուցակներ կազմվո՞ւմ են մինչև Ծառուկյանի հայտարարությունը, նա այսպես պատասխանեց. «Բնականաբար, կուսակցությունն աշխատում է, բայց բոլոր հարցերին ես կպատասխանեմ միայն Ծառուկյանի հայտարարությունից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031