
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը կհանդիպի ազգայնականների առաջնորդի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիին խնդրել է հանդիպել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների առաջարկի հետ կապված որոշ հարցեր:
Կուսակցական առաջնորդների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը: