Դավոսի ֆորումի մասնակիցները չեն կարողացել հասնել հյուրանոց՝ լեռներում արտակարգ պատահարի հետևանքով
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի բազմաթիվ մասնակիցները, որը մեկնարկում է այսօր շվեյցարական լեռնադահուկային Դավոս հանգստավայրում, չեն կարողացել վերադառնալ իրենց հյուրանոցներ լեռներում ճանապարհային պատահարի հետևանքով, TASS-ին հայտնել են ռուսական պատվիրակության անդամները։
Ականատեսները հաղորդել են, որ Դավոս և Կլոստերս հանգստավայրերի միջև լեռնային ճանապարհը ամբողջությամբ փակ է։ Ֆորումի մասնակիցների մեծ մասը ապրում է Կլոստերսում և ֆորումի անցկացման վայր է ուղևորվում հատուկ կազմակերպված ուղիով։
Ականատեսների խոսքով՝ գիշերը լեռնային ճանապարհին կուտակվել է մոտ 100 միկրոավտոբուսից և այլ մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն։ Հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչն է դեպքի պատճառը։
Դավոսի 47-րդ ֆորումը պաշտոնապես կբացվի այսօր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ելույթով։
Այս տարի ֆորումին սպասվում է, որ կմասնակցեն ռեկորդային թվով մասնակիցներ՝ մոտ 3 հազար մարդ ավելի քան 70 երկրից։