
Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը

Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մասնակցությանը:
Այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Դեմ լինելու պատճառն այն է, որ պաշտոնական Անկարան սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը գործում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ համատեղ:
«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և այլ ահաբեկյական կազմակերպություններ, այնպես էլ PYD-ն չեն կարող մասնակցել Սիրիայի շուրջ տեղի ունեցող հանդիպումներին դա կլինի Աստանայում, Ժնևում, թե մեկ այլ վայրում»,- ասել է փոխվաչապետը:
Քուրթուլմուշը նաև հավելել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում և ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունը PYD-ին, և կհասկանա որ PYD-ն չի կարող միջոց հանդիսանալ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: