Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը:
Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 126 տոննա, և ալյուրի մեկ վագոն՝ ընդհանուր առմամբ 67 տոննա:
Երկաթուղու գործարկումից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան, ինչպես նաև հենց Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել հացահատիկ, նավթամթերք, պարարտանյութ և ալյումին:



