«Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին. թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար». Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել՝ «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»: Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»: Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել ասելով «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։
Թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։
Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:
P.S. Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց»:



