Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում:
Պատգամավոր Կարեն Կարապետյանը ևս մեծ հիասթափություն է ունեցել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:
ՀՀԿ-ի քարոզարշավի «հուժկու» մասն առջևում է։ Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։
Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:
Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ:
Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:
Սիրիան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մնում լրագրողների համար: Այդ մասին ասված է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում:
«Հանրապետական կուսակցությունը տրամադրված է խորհրդարանում 54 տոկոս ձայն ստանալու: Եթե, իհարկե, չլինի որևէ անկանխատեսելի իրադարձություն, չեմ տեսնում այլ քաղաքական ուժ, որը կարող է հանրապետականներին շրջանցել»,- այսօր հայտարարեց Ա. Իսկանդարյանը:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ:
ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը, որն այսօր նույնպես մասնակցում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ, եթե իշխանությունները նրան երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ։
2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով:
ՀԱԿ վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանի կարծիքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վախ ունեն, Ադրբեջանը համարում են անխոցելի, որ կարող է դեմ գնալ միջազգային կարծիքին: Սակայն, ընդգծեց նա, ինչքան վտանգավոր է թշնամուն թերագնահատելը, այնքան վտանգավոր է գերագնահատելը։ Թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի խաղաղության ծրագրին, Ա. Ավագյանը նշեց, որ հաշվի են առնված պոտենցիալները, ռեալ փաստերը:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
«Հարցն այսօր կառավարական կոալիցիայի մասին է, իսկ նախկինում եղել է քաղաքական համագործակցություն, որը կարող է լինել անգամ Հանրապետական կուսակցության հետ որևէ հարցի շուրջ եղել են նման դեպքեր, երբ համագործակցել ենք և հասել ենք որևէ նպատակների»։
Մի այլ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Աջափնյակ համայնքում, որտեղ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։
Խոսելով սոցհարցումների մասին, համաձայն որոնց՝ «Ծառուկյան» դաշինքն 1-ին տեղում էր, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Անշուշտ, սրանց մեջ կան և՛ ճշմարտությանը մոտիկ, և՛ որոշակի պատվերի բնույթ կրող հրապարակումներ: Բայց բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքը, միևնույն է, առաջատարների թվում է, որոշ դեպքերում էլ` առաջատար: Որևիցե հայտնագործություն չկա, մարդկանց վերաբերմունքից է զգացվում: Մենք հասարակության համակրանքը վայելող հզոր շարժում ենք»:
Քիչ առաջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում բանավեճ ծավալվեց ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների միջև։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:
Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ:
«Հասկանում եմ, որ լավ առիթ է իշխանություններին քննադատելու համար, բայց բոլորդ մի քանի ամիս առաջ ականատես եղաք, որ ԱՄՆ-ում սևամորթ տղային, որ հեռախոսն էր հանում, ինչպես կրակեցին, բայց ոչ ոք ամերիկյան իշխանությանը «գիշատիչ» չանվանեց, փողոց դուրս եկողները պահանջում էին մեղավորներին պատժել։ Ընդամենը մեկ ամիս առաջ եվրոպական զարգացած երկրներից մեկի մեկուսարանում հայ մարդ մահացավ, և ոչ ոք չի պատժվում, ոչ ոքի չեն անվանում «գիշատիչ», այլ պահանջում են մեղավորներին պատժել։ Այս տեսանկյունից եթե նայենք, շատուշատ խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն»։
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8-ը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շրջանակում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը:
Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։
«ՀՀ իշխանությունները բացարձակ ոչնչով չարդարացված հալածանքներ և որոշումներ իրականացրին «Հաց բերողի» նկատմամբ` գուցե հենց քաղաքական նպատակներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով Արթուր Սարգսյանի մահվան և նրա հետ կատարվածի մասին:
Նիդերլանդներում թուրք նախարարների միջոցառումների չեղարկումից հետո առաջացած ճգնաժամը անհանգստություն է առաջացրել նաև Թուրքիայի կառավարության ներսում:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին: