Նա հայտնել է, որ շարունակելու է իր մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում նա պատրաստվում է հիմնել հասարակական կարգով գործող խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ:
Եվրախորհրդի նախագահը Brexit-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ ռազմավարության նախագիծը ԵՄ-ի մնացած երկրներին կներկայացնի Լոնդոնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում:
Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքը Վանաձորում է:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ավելի փափուկ իշխանափոխություն կատարել, և հասարակությունն ունի այդ հնարավորությունը. մնացածը կախված է հասարակությունից։
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերսկսել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքը, որոնք մեկ ամիս փակվել էին երկրում հակաահաբեկչական արշավի շրջանակներում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու, եւս 9453-ի վիրավորվելու մասին։
օրինագծերի փաթեթի վրա, որոնք ենթադրում են Օպերատիվտեխնիկական գործակալության ստեղծում, որը պետք է գաղտնի լրտեսություն իրականացնի։
«Երբ 1840թ. տեղի է ունենում երկրաշարժ, Արարատ լեռան վրա Աքորի գյուղը հիմնահատակ կործանվում է, բայց հետագայում, երբ Աբովյանը բարձրանում է Արարատ, այնտեղ տեսնում է հրաշալի ծիրանենիների այգին պահպանված, այդ մասին ինքը նաև հետագայում գրառում է կատարում։ Ինչո՞ւ է պահպանվել այդ այգին և չի կործանվել»։
«Այն հարցերը, որոնք բարձրացվեցին, իրականում խնդիրներ են, որոնք պահանջում են հետևողական լուծումներ: Բայց բոլորդ նաև կփաստեք, որ սպորտի զարգացմանն ուղղված մեր հետևողականությունը մենք կատարած աշխատանքով ենք ապացուցել: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սպորտդպրոցների մեծ մասն արդեն հիմնանորոգված է, ամենամյա աշխատանքներ են տարվում նաև մարզական գույքի թարմացման ուղղությամբ»:
Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հաստատել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործում հայտնվել են նոր կասկածյալներ, որոնք ԿԺԴՀ-ի քաղաքացիներ են:
«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,-նշել է Շուլցը:
Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկը համարձակություն է դրսևորում ազատորեն խոսել և կարծիք հայտնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը կանգնեցվել է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով:
Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում: Քարոզարշավին մասնակցում էին դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև դաշինքի Կոտայքի մարզում առաջադրված թեկնածուներ Սասուն Միքայելյանը և Ռոմանոս Պետրոսյանը:
Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Դանիայի կառավարությունը մարտի 20-ին կմարի արտարժույթով 1,5 միլիարդ դոլար գումարի վերջին վարկը:
Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է իրազեկման անիմացիոն հոլովակ` 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկում քվերակության կարգի վերաբերյալ:
Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետեւի հանրակցության անդամ մեկ այլ երկիր:
Դամասկոսի Ճոպար թաղամասում այսօր ահաբեկիչների արձակած հրթիռների պայթյունից հրկիզվել է Փամպուքյան ընտանիքի բնակարանը, որ գտնվում է Ֆարես Խուրի պողոտայում:
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կեսն արդեն անցյալում է։ Մինչ այս պահը քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ այն անցնում է բավական ակտիվ ոչ միայն՝ քարոզչության, այլ նաև՝ արձանագրվող միջադեպերի առումով։ Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից մեկը «Ծառուկյան» դաշինքն է, որի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում զրուցել է Սաթիկ Սեյրանյանը։
«Թաղային հեղինակության դեմ կռիվ կտանք, եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք, անկեղծ եմ ասում»:
«Սոցհարցումներով վարչապետ Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը 81% է, իսկ քաղաքացիների 82% ուզում է վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Իսկ վարչապետի պատոնում Կ. Կարապետյանին տեսնելու մի ճանապարհ կա` ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի համար»:
Եվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը։
«Պատգամավորներն ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Այսօր նախընտրել են հանդիպել ուղիղ ընտրողների հետ, դրա համար դատավորը ժողովուրդն է, գնացեք, ապրիլի 2-ին քվեարկեք այն ուժին, որին վստահում եք»:
Այսօր պետք է մեկնարկեին 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստերը: Սակայն դահլիճում ներկա էր ընդամենը 23 պատգամավոր:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ներկայում Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից:
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անձնագրերի տերերի համար Ռուսաստանում գործում են միգրացիոն նույն կանոնները, ինչ և Ուկրաինայի քաղաքացիների համար:
Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում է Arabian Business հրատարակությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ: