«Բաքուն տվել է իր համաձայնությունը Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը». Մամեդյարով

Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք հույսեր ունեինք, որ կարելի է հասնել առաջընթացի և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Լավատեսություն էր ներշնչում նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Հայկական կողմն արգելակում է հակամարտության կարգավորման գործընթացը:

Համբուրգում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բաքուն դրան տվել է իր համաձայնությունը։ Կցանկանայինք՝ լիներ դրական ոգով, սակայն չի ստացվում»,- ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հայտարարությունում նշել էին Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը։

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում կկայանա դեկտեմբերի 8-9-ը։

Տեսանյութեր

Լրահոս