
Իրաքյան բանակը վերահսկողություն է սահմանել Մոսուլի նվազագույնը 12 շրջանների նկատմամբ

Իրաքի կառավարական բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատել է Մոսուլի նվազագույնը 12 շրջան, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ զինվորականները ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլ տանող ճանապարհին գտնվող մոտ 50 բնակավայր, այդ թվում՝ Բաշիկան ու Համամ ալ-Ալիլը։
Վերջին 4 օրում Իրաքի ԶՈՒ-ն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի օգնությամբ ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ավելի քան 200 զինյալի։