«Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգի հանդիպմանը». Ուորլիքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերի քննարկման նպատակով:

Կարևոր է, որ կողմերը հուսով են խոսում համանախագահների առաջարկների և գաղափարների մասին՝ համանախագահների հետ, բանակցային սեղանի շուրջ՝ միմյանց հետ, ինչպես նաև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին։

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգի հանդիպմանը՝ շարունակելու երկխոսությունը և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության բազմակողմ կարգավորմանը հասնելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հայտարարությունում նշել էին Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը։

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում կկայանա դեկտեմբերի 8-9-ը։

Տեսանյութեր

Լրահոս