Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեկնարկել են 45-րդ նախագահի ընտրությունները

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է Նյու Հեմփշիր նահանգի մի քանի ավանում և քաղաքում, հայտնում է BBC-ն։

Ժ. 00:00 EST-ին (Երևանի ժամանակով ժ. 09:00-ին) մի քանի ընտրատեղամաս է բացվել Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոտչ բնակավայրում։

Ավանդաբար, ավանում ընտրությունները սկսվում են գիշերը, իսկ դրանց արդյունքները հաճախ հայտնի են դառնում տարբեր հարցումների արդյունքներից առաջ։

Դիքսվիլի 4 բնակիչ քվեարկել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, 2-ը՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի օգտին։ Դիքսվիլ Նոտչը հայտնի է գիշերային քվեարկության ավանդույթով։

Ավանը գտնվում է նահանգի հյուսիսում՝ Կանադայի սահմանի հարևանությամբ։ Այդտեղ բնակվում է մի քանի տասնյակ մարդ։

Կեսգիշերին բացվել է մի քանի ընտրատեղամաս Հարթս Լոքեյշըն քաղաքում ու նահանգի մի քանի բնակավայրերում։

ԱՄՆ մյուս նահանգներում ընտրությունները կսկսվեն տեղի ժամանակով երեքշաբթի առավոտյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930