«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» հետաքրքրված են Դոնիել Մալենի ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Չելսին» ու «Նյուքասլ Յունայթեդը» հետևում են «Ասթոն Վիլլայի» հարձակվող Դոնիել Մալենին, որը հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական ակումբը կարող է 27-ամյա հարձակվողին գնել 25 միլիոն եվրոյով։ Սակայն, հաշվի առնելով Մալենի հաջող ելույթները Ա Սերիայում, «Ասթոն Վիլլան» դիտարկում է ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյով վաճառելու տարբերակը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ցանկանում է պահպանել հարձակվողին թիմում։
«Գայլերի» կազմում Մալենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։



