![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ դիվանագետներին այսուհետ արգելվում է որպես դիտորդ մասնակցել ՌԴ ընտրություններին. ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/92318374_rian_02584232.hr_.ru-1.jpg)
ԱՄՆ դիվանագետներին այլևս չի թույլատրվի մասնակցել Ռուսաստանի ընտրություններին, ասվում է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական նոտայում, որը փոխանցվել է ամերիկյան կողմին։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է RIA Novosti-ին, թե Մոսկվան անընդունելի է համարում ռուս դիվանագետների մատչումի սահմանափակումը ԱՄՆ ընտրատեղամասերում։
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես նախազգուշացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանությանը, որ ամերիկյան կողմը «չպետք է հաշվարկի, թե ԱՄՆ ներկայացուցիչների ներկայությունը հնարավոր է» ընտրություններին, որոնք հետագայում կանցկացվեն Ռուսաստանում, հայտարարել է Ռյաբկովը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-ում հայտնել էր, թե Վաշինգտոնն արգելել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ «մոտենալ ընտրատեղամասերին»։