Բաժիններ՝

Սաակաշվիլիի կինը հրաժարվել է Վրաստանի խորհրդարանի մանդատից

Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, հրաժարվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորական մանդատից, հայտնում է Грузия Online-ը՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։

«Սանդրա Ռուլովսը հայտնել է մեզ իր մտադրության մասին։ Վրաստանի ԿԸՀ-ն լիազորված չէ պատգամավորներին հանել պաշտոնից, դա պետք է անի խորհրդարանը գումարումից հետո։ ԿԸՀ-ն խորհրդարանին կներկայացնի միայն նրա իրավահաջորդի ազգանունը»,- հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից։

Նշենք, որ Սանդրա Ռուլովսը Վրաստանի խորհրդարան է անցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկրորդ համարի տակ։
Կուսակցությունը 27 տեղ է ստացել Վրաստանի խորհրդարանում ընտրությունների արդյունքով։

Սպասվում է, որ նրա տեղում խորհրդարանում կհայտնվի Գեորգի Գվինիաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930