Բաժիններ՝

ԱՄՆ ընտրութուններ. Քլինթոնը հաղթանակել է առաջին քվեարկության ժամանակ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակել է առաջին քվեարկության ժամանակ, որն ավանդույթի համաձայն անցել է Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոտչ քաղաքում։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Քլինթոնի օգտին քվեարկել է 4 մարդ, Թրամփի՝ 2։ Եվս 1 ձայն տրվել է Գերի Ջոնսոնին, վերջին քվեաթերթիկի վրա գրված է եղել Միթ Ռոմնի։

Դիքսվիլ Նոտչի բնակչությունը, 2010թ. մարդահամարի տվյալներով, կազմում է 12 մարդ։ Կեսգիշերից հետո քվեարկել են նաև նահանգի Հարթ Լոքեյշըն, Միլֆիլդ քաղաքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս