5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Էգեյան ծովի հյուսիսային ափերի մոտ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Որպես բողոքի նշան ԱՄՆ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման՝ Նյու Յորքիժամանակակից արվեստի թանգարանը (MoMA) արևմտյան նկարիչների աշխատանքները (Պիկասո, Մատիս, Պիկաբիա) փոխարինել է մուսուլմանական երկրների վարպետների աշխատանքներով:
Ասում են` ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեզ առաջարկել է զբաղվել մարդու եւ միջազգային իրավունքների հարցերով: «Չկա նման բան, ես մնալու եմ քաղաքականության մեջ` բոլոր դեպքերում»: Ի՞նչ կարգավիճակով: «Ցանկացած»:
«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել է Թրամփը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, թե Բելառուսը արագ կերպով կավարտի ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված գործընթացը:
«Մենք իրար հետ հաշտ ենք»,- ասել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի նախկին նախագահի հետ իր հարաբերությունների մասին: «Ես չգիտեմ՝ կընդունի նա արդյոք, որ ես իրեն դուր եմ գալիս,- նշել է Թրամփը:- Նա ինձ դուր է գալիս»:
շխանության մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ը, անկասկած, ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում՝ Սերժ Սարգսյանն այդպես է ցանկանում։ Վերջին համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթն ամենեւին էլ պատահական չի եղել։
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դիվանագիտական աշխատանքի անցնել։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Դեռ շատ վաղ է նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, դեռ մեր ցուցակը մենք չենք ամբողջացրել, դուք արդեն ԱԺ նախագահի պաշտոնից եք խոսում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ջեմմա Բաղդասարյանը ցուցակում զբաղեցնելու է Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի տեղը։ Իսկ վերջինս տեղափոխվելու է ավելի հետին հորիզոնականներ։ Այս փաստը բավականին զայրացրել է հնաբնակ ՀՀԿ-ականին։
Թեև ՎՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետագա ճանապարհը, նախընտրական համագործակցությունը պատկերացնում են միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տարիներ շարունակ իրենց համագործակցությունը արդյունավետ է եղել, սակայն Ծառուկյանը այդպես էլ չի համաձայնում նրան ընդգրկել դաշինքի կազմում։
«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով ձեւակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում FOX News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին: Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին:
Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:
Թուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեեւ տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն եւ որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով։ Թե ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի, դեռ պարզ չէ։
Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը (Ռամա IX-ը), Եղիսաբեթը դարձել է աշխարհի՝ ներկայում ապրող միապետերից ամենաերկարատև կառավարողը:
Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հունվարի 31-ից փետրվարի 2-ը Իրան կատարած այցը արտաքին քաղաքականության ոլորտի ամենակարեւոր իրադարձություններից էր, որը դրական կանդրադառնա թե Հայաստանում, թե տարածաշրջանում ստեղծված ընդհանուր պատկերին:
«ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը»։
Պաշտոնական Բեռլինը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մոտեցման մասին: Ապրիլյան պատերազմի օրերին չուշացավ այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերի հայտարարությունն այն մասին, որ ուժի գործադրումն անընդունելի է եւ չի կարող խնդրի լուծում դառնալ: Այսպիսով, Գերմանիան եւս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը:
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նախկինում իշխանության շարքերը համալրած քաղաքական գործիչներին, ովքեր գալիք ընտրություններում հանդես են գալու ընդդիմադիր դաշտում, դժվար է լինելու աշխատել տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողքին:
«Համենայն դեպս, ձևավորված նախընտրական դաշտ արդեն ունենք: Կարծում եմ՝ ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի իր լծակները, իր ընտրազանգվածը, որին դժվար թե հավակնեն այլ քաղաքական ուժեր: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը փորձելու են աշխատել, այսպես կոչված, համակարգային ընդդիմության դաշտում և մրցակիցներ են լինելու»:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք քաղաքական պլատֆորմը այս փուլում դաշինքային համագործակցության մեջ չի մտնի Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հետ:
Եվրոպական միությունը շարունակում է լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:
Հայաստանից մի խումբ ճարտարապետներ ներկայացրել են Իժևսկում բնակելի թաղամասի շինարարության ու հարդարման իրենց ճարտարապետական կոնցեպցիան, հայտնում է rusarminfo-ն։
«Դուք մամուլում գրած բոլոր դեպքերի հետևից գնացեք և դրանով ձեր ծրագիրն ապահովեք»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ Վարահսկիչ պալատի 2017 թվականի ծրագրի քննարկման ժամանակ։
Ընտրությունների օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին մինչ այս պահը միացել է 14 պատգամավոր: Ինչպես քիչ առաջ ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդհանուր առմամբ հարկավոր է 27 ստորագրություն:
Թուրք ճանաչված արձակագիր Էլիֆ Շաֆաքը The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարների փորձերի մասին այն բանից հետո, երբ Թուրքիայում լույս է տեսել իր «Ստամբուլի բիճը» հայտնի վեպը (The Bastard of Istanbul)։
Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ միության մասին 168.am-ի հարցին Քոքոբելյանը խուսափեց պատասխանել: Գործընկերոջ անունը լսելուն պես նա հեռացավ` առանց որևէ պարզաբանում տալու, թե ինչպե՞ս են միավորվում, և եթե դաշինք չի լինելու, ընդհանուր ցուցակն ինչպե՞ս են կազմում և ո՞ր կուսակցության անունով է այն լինելու. «Խոստանում եմ` վաղը շատ կխոսեմ»: