«Փորձեք շատ հաճախ լինել սյուրպրիզ». Թևան Պողոսյանը՝ Վերահսկիչ պալատին

«Դուք մամուլում գրած բոլոր դեպքերի հետևից գնացեք և դրանով ձեր ծրագիրն ապահովեք»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ Վարահսկիչ պալատի 2017 թվականի ծրագրի քննարկման ժամանակ։

Թ. Պողոսյանը հորդորեց Վերահսկիչ պալատին՝ անակնկալներ մատուցել և ոչ թե՝ ստուգումներ անցկացնել միայն որոշակի ոլորտներում. «Որովհետև, երբ ծրագիրը հաստատվում է, այդ ոլորտի մարդիկ հասկանում են, որ այս տարի Վերահսկիչը գալու է, ու սկսում են համապատասխան  ձևով թղթերը սիրունացնել, գեղեցկացնել։ Փորձեք շատ հաճախ լինել սյուրպրիզ, թե որ ոլորտը կմտնեք, ինչի համար կստուգեք»։

Թ. Պողոսյանն իր ելույթում նաև անդրադարձավ գալիք խորհրդարանին. «Պարոն Նռանյանը մի հետաքրքիր միտք ասաց, ասաց՝ «լավ, ստուգեցինք, գրեցինք, այդ թղթերը բերեցինք՝ ձեզ տվեցինք, մենք էլ ուրիշ լծակ չունենք, լծակը ձեր ձեռքերում է»։ Ինչքան հիշում եմ, պատմության մեջ մի անգամ է եղել, երբ ԱԺ-ի նախագահն այս գումարման մեջ վերլուծությունը կամ հաղորդումը, որ Վերահսկիչ պալատը տվել էր, ուղարկել է Դատախազություն։ Տեսանք այն, որ Վերահսկիչ պալատի ձեռքից վերցրեցին շատ լծակներ, ասեցին՝ սրանից հետո կբերեք հաղորդում 5 թղթի վրա, էլ սենց հաստափոր վերլուծություններ չբերեք։

Ո՞վ է մեղավոր, Ազգային ժողովը, ամեն մեկս, այստեղ նստած ամեն մեկս ունի իր մեղքի բաժինը։ Ապրիլ ամսից հետո ձևավորվելու է նոր Ազգային ժողով, ԱԺ-ն ձևավորվելու է այն քաղաքական միավորումներից կամ կուսակցություններից, ովքեր մասնակցելու են ընտրություններին։  Այս ամիսների ընթացքում պետք է քաղաքական ծրագրեր, գործողությունների ծրագրեր մշակեին։ Եթե մենք ինքներս մեր սեփական իմիջն այնպես չբարձրացնենք, որ նմանատիպ հարց՝ «իսկ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը»,  հետագա 5 տարվա մեջ հնչի նորից, մեղավորը ոչ հանրությունն է, ոչ էլ այն քաղաքական ուժը, որը բոլորիս մեջ ասում ենք՝ իշխող»։

Տեսանյութեր

Լրահոս