Սիրիայում թուրքական բանակի հաջորդ թիրախը ԴԱԻՇ-ից Էլ-Բաբ քաղաքի ազատագրումից հետո կդառնա ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքքան, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, ամեն դեպքում պետք է այս հարցի էությունը պարզել, հասկանալ` ինչ ենթաշերտեր այն ունի: Չէ՞ որ բազմաթիվ այլ օտարազգի քաղաքացիներ եղել են Արցախում և հայտնվել «սև ցուցակում», սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հայտարարվել: Կիրո Մանոյանի համար զարմանալի է, որ Բելառուսը չի փորձում արտահանձնման այլ պատճառներ ներկայացնել` բավարարվելով Ադրբեջանի ներկայացրածով, այն է` Լապշինը եղել է Ղարաբաղում:
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետը երկու երկրների ներկայացուցիչները դեռ չեն կարողացել համաձայնեցնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Փետրվարի 11-ին Մասսաչուսեթս նահանգի Լինն քաղաքի մշակութային ժառանգության թանգարանում կբացվի «Հոգու գաղտնարանները. Ներկայացնելով հայկական ասեղնագործություններ, ժանյակներ ու գորգեր» ցուցադրությունը։
«Ես ուզում եմ մեկ հանգամանք նշել։ Այնտեղ կա իրավիճակ, որը մեզ մոտ երևի թե ոչ բոլորն են լավ պատկերացնում։ Նրան ձերբակալել են Ադրբեջան մուտք գործելու համար, ես նկատի ունեմ՝ այն ժամանակ սև ցուցակում լինելով և դրանից հետո Ադրբեջան մուտք գործելու համար, որից առաջ նա եղել է Ղարաբաղում»։
Իսրայելցի և ռուս դիվանագետները աշխատում են նրա վրա, որ մատչում ստանան երեկ Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր Քսենյա Սվետլովան, որը մասնակցում է Լապշինին ազատ արձակելու գործին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ֆրանսիայի պետաքրտուղարի գլխավորած պատվիրակությանը՝ պետական քարտուղար Ժան-Վինսեն Պլասեի ղեկավարությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
«Սուտ է ասում»,- տեղից արձագանքեց Հրանտ Բագրատյանը: Իսկ Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան»:
Ռուսաստանում 88%-ով ավելացել է ԱՄՆ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում այնպես է, ինչպես եղել է միշտ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել»,- 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը։
Մի խումբ ամերիկացի սենատորներ օրինագիծ են նախապատրաստել, որը թույլ կտա վետո դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման վրա, գրում է CNN-ը։
BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո:
«Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող է ներում շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանով՝ հրապարակավ ներողություն խնդրելուց հետո:
ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները պահվում են Երեւանում: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ «Արչեվանի» (ընտրություն) հաղորդման ընթացքում ներկայացնալով որոշ բացահայտումներ:
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։
Արխանգելսկի երկրամասի Սուրա գյուղում տների տանիքներին հայտնվել է կարմիր ձյուն, հայտնում է News29-ը։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է REGNUM-ը։
«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Ռուսաստանը հիասթափված է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն եւ խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական եւ լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը բացի ռուսականից, ունի նաև Իսրայելի քաղաքացիություն և շփման մեջ է կողմերի հետ, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը։
Դիլեք Օջալանը ձերբակալվել էր Աթաթուրքի անվ. օդանավակայանում, որտեղից պետք է մեկներ Իտալիա` Միլան: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Շանլըուրֆայի դատախազությունը նրա համար պահանջում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Ընտրությունների օրը փոփոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու նպատակով ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել են 19 պատգամավորներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին Rusarminfo-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հնարավոր ձերբակալությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղ այցի հետ, ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից հետո։
Է.Շարմազանովը նշեց, որ առայժմ նպատակահարմար չի գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այս խնդիրը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում երկկողմ հարաբերություններից:
«Ուկրաինսկայա պրավդան» իր այսօրվա համարում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ այցի համար Ադրբեջանի պահանջով արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությանը՝ ի հեճուկս Ռուսաստանի և Հայաստանի սպասումների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «խայտառակություն» է որակել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը մինչ օրս չի ավարտվել դեմոկրատների հակազդեցության հետևանքով։