Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր։
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Մենք չենք պլանավորում շտապ այց կատարել տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը վերականգնել է վերահսկողությունն արևելյան Հալեպի նկատմամբ, հայտնում է Interfax-ը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին, որտեղ հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրոհել են Պալմիրան՝ ի պատասխան Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման։
Թուրքիայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Հյուսնյու Մահալլին, ով մեղադրվում է պետական այրերին սոցիալական ցանցի միջոցով վիրավորելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորները կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։
ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:
«Մեր տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդգրկվելու է Սյունիքի ռեյտինգային ցուցակում՝ անկասկած այդ մարզում ունենալով ընտրվելու ամենաբարձը շանսը: Հայրենի իշխանությունների ջանքերով, փաստորեն, մեր հերոսներին կարոտելու հնարավորություն չենք ունենա»:
Թրամփը պատրաստվում է երդմնակալության արարողությանը, որից հետո կհռչակվի ԱՄՆ-ի նախագահ։ Սակայն այս օրերին նա չի թաքցնում իր արհամարհական վերաբերմունքը երկրի հետախուզական գործակալությունների նկատմամբ, ըստ որոնց Ռուսաստանի կողմից իրականացվող հաքերային հարձակումների նպատակը ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելն է եղել։
«Ցավոք սրտի, նախորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքականությունը, որը միտված է եղել Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային էներգետիկ շուկայից, կանխել է այս արժեքավոր հնարավորությունն իրապես դիտարկելու հնարավորությունը։ Ուստի Հայաստանի մասնակցությունը ցանկացած էներգետիկ ծրագրի կլինի չափազանց արժեքավոր»։
Գրոհայինները կլքեն Հալեպի արևելյան շրջանները մոտակա ժամերին:
Հայաստանի և Ավստրալիայի Միության կառավարությունների միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Իր ակտիվների կառավարումը նա մտադիր է փոխանցել երկու որդիներին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան, ով դեկտեմբերի 13-ին պայմանական ազատ էր արձակվել երկրից դուրս չգալու պայմանով, կրկին ձերբակալվել է:
«Մեզ ումի՞ց պաշտպանեն՝ Վրաստանի՞ց, Իրանի՞ց, Թուրքիայի՞ց։ Այսօր ես Թուրքիայից վտանգներ չեմ տեսնում, Իրանից, Վրաստանից՝ ևս, Թուրքիան այնքան խնդիրներ ունի, դրանցով է զբաղված, մենք ունենք սպառնալիք միայն Ադրբեջանից, եթե այս զորախումբը մեզ չի պաշտպանում այդ սպառնալիքից, ապա ինչո՞ւ է ստեղծվում»։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի կենսաթոշակառու բժիշկը, որը ցանկացել է, որ իր անունն անհայտ մնա, Tajan աճուրդային տուն է բերել իր հորը պատկանող մի տուփ գծանկարներ, որն ապրել է կենտրոնական Ֆրանսիայում: Աճուրդային տան աշխատակից Տադի Պրատը 15 գծանկարների մեջ նկատել է ծառին կապված սուրբ Սեբաստյանի պատկերը: Գծանկարն արված է տուշով:
Սիրիական կառավարական զորքերը ու նրանց կողմից կռվող իրաքցի աշխարհազորայինները ներխուժում են Հալեպում խաղաղ բնակիչների տները, սպանում են նրանց, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փակ հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է APA գործակալությունը։
«Բնականաբար, այս ամենի մեջ գերագույն գլխավոր հրամանատարը եթե կանգնի-ասի` ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է լինելու, կարծում եմ՝ լրագրողներն առնվազն անլրջության մեջ կմեղադրեն իշխանություններին: Սա մոբիլիզացիայի կոչ չէ, սա համախմբվելու, միավորվելու և միասնաբար խնդիրները լուծելու կոչ է, որը շատ կարևոր է»:
Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է moscow-baku.ru-ն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Քաղաքացիական հասարակության հրաժարումն ընտրական գործընթացի հետ կապված միասնական հանձնաժողովում մասնակցությունից գործընթացի տապալում չէ, որովհետև գործընթացն այնպես է կառուցված, որ նրանց մասնակցությամբ կամ առանց, գործընթացը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ընդունում է Ռեքս Թիլլերսոնի թեկնածության ընտրությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում և պատրաստ է աշխատել ամերիկացի գործընկերների հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 1300 լրագրող է հավատարմագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք ամենամյա մեծ մամուլի ասուլիսի լուսաբանման համար։
Իսրայելի «Նավատիմ» ռազմաօդային ուժերի բազայում կայացել է հինգերորդ սերնդի ինքնաթիռների հանձնման արարողությունը, որոնք Թել Ավիվը պատվիրել էր ԱՄՆ-ից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նավթային ExxonMobi խոշոր ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին ընտրել է ԱՄՆ նոր պետքարտուղար, հայտնում է CNBC-ը։
«Մեր նպատակն էր` ամբողջ կամքը ներդնելով, մասնակցել բոլոր քննարկումներին` նպատակ ունենալով ունենալ փաստաթուղթ և գործընթաց, որում հասարակությունը մաքսիմալ վստահությամբ կմասնակցի: Իրենց բացակայությունը չի ստվերելու հիմնական խնդիրները, որ այս ընթացքում լուծվել են, և լուծվել են նաև իրենց մասնակցությամբ, և այս խնդիրների լուծումն անօրինակ է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ են համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, հայտնում է RIA Novosti-ն։
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։