Նվազագույնը 5 մարդ է զոհվել Կահիրեի Սուրբ Մարկոսի ղպտիական ուղղափառ տաճարի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի և ռուսական ավիացիայի գործողությունների հետևանքով Պալմիրայում սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 գրոհային, որոնք փորձում էին գրավել քաղաքը:
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել սիրիական Պալմիրայից ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ռմբակոծիչների հարվածներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության պատճառով չեղարկել է իր այցը Ղազախստան, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 29-ի (նրանցից 27ը՝ ոստիկան), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը դեմ է արտահայտնվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների կասեցմանը, հայտնում է Welt am Sonntag թերթը:
Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, հայտնում է novostipmr.com-ը։
Ղրղըզստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (կենեշ) ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, հայտնում է Zanoza.kg-ն:
Սիրողական կերպով արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է երկու երիտասարդ այգում երգում կիթառի նվագակցությամբ, իսկ նրանց երրորդ ընկերը տեսագրում է հեռախոսով:
Թուրքիայի նախագահ Էրդողանին արդեն զեկուցել են տեղի ունեցածի մասին:
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 5 զոհ. հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Ռոյթերզը` Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից շրջանում ավտոմեքենայի մեջ ռումբ է պայթել։ Ոստիկանները կանգնեցրել են քաղաքի երթևեկությունը։
«Ամեն դեպքում, կարծում եմ՝ լայնածավալ բախումներ մենք այլևս չենք տեսնելու, թեև նման բախումներ չէինք ակնկալում նաև ապրիլ ամսին»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:
Աշխարհի տարբեր հատվածներից մասնագետներ, ուսանողներ ու ձեռնարկությունների ղեկավար անձինք վերջերս այց կատարեցին ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտ` սովորելու այստեղ գտնվող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գրանցած հաջողություններից:
«Իզուր չէ, որ նրանք ասացին, որ պատասխանատու կողմերն այս հարցերում Հայաստանն ու Ադրբեջանն են, և իրենք պատրաստ են կազմակերպել նախագահական հանդիպում այն ժամանակ, երբ նախագահները դրան պատրաստ կլինեն»։
Ըստ վերջին մի զեկույցի, Ռուսաստանը ներկայացնող ավելի քան հազար մարզիկներ, որոնք մասնակցել են ամառային, ձմեռային Օլիմպիական ու պարալիմպիկ խաղերին, ներքաշված են եղել, կամ ինչ որ կերպ շահույթ ստացել դոպինգի կիրառման փաստերը կոծկելու միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր:
Վարչությունը հավանության է արժանացրել փոխնախագահ Արամ Մանուկյանի կողմից ներկայացված Կոնգրեսի վարչության գործունեության հաշվետվությունը, որը կներկայացվի առաջիկա համագումարին:
«Այդպես չէր, որ մենք չունենք հաջողված փորձեր, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մշակված լինի շատ հստակ համակարգ, որտեղ դիվանագետները նույնպես կիմանան, թե որն է իրենց պատասխանատվության հարցը, ինչպես դա պետք է իրենք անեն, ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ մայրաքաղաքն ունի իրենց նկատմամբ, և ամեն ինչը ոնց է շաղկապված իրար հետ»
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները դեկտեմբերի 11-ին կհրապարակեն նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհու շուրջ բարձրացված կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 9-ին կայացել է ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը:
Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը:
Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաև Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսարիատը հանդես է եկել Ադրբեջանում դատապարտված ակտիվիստներ Քիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի վեաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ս: ԵԱՀԿում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա:
Հայաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջ ոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները: