Ֆրանսիացի բժիշկը պատահաբար գտել է դա Վինչիի՝ 15 մլն եվրո արժողությամբ գծանկարը. Telegraph
Փարիզում պատահաբար գտնվել է Լեոնարդո դա Վինչիի՝ 15 միլիոն եվրո արժողությամբ գծանկարը, տեղեկացնում է Telegraph հրատարակությունը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացի կենսաթոշակառու բժիշկը, որը ցանկացել է, որ իր անունն անհայտ մնա, Tajan աճուրդային տուն է բերել իր հորը պատկանող մի տուփ գծանկարներ, որն ապրել է կենտրոնական Ֆրանսիայում: Աճուրդային տան աշխատակից Տադի Պրատը 15 գծանկարների մեջ նկատել է ծառին կապված սուրբ Սեբաստյանի պատկերը: Գծանկարն արված է տուշով:
Փորձագետները պարզել են, որ այդ գործը պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին և կատարվել է 1482 և 1485 թվականների միջև ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: