![](/banners/BeFunky-design.jpg)
Հայտնի է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/103437583-20141203-913.530x298.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նավթային ExxonMobi խոշոր ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին ընտրել է ԱՄՆ նոր պետքարտուղար, հայտնում է CNBC-ը։
Հաղորդվում էր, որ Թրամփը ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը կհրապարակի դեկտեմբերի 13-ին։ Թրամփը նաև զանգահարել է 2008թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Միթ Ռոմնիին՝ նրան տեղեկացնելով, որ վերջինս չի դիտարկվում պետքարտուղարի պաշտոնում։
Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է։ Նա ավարտել է Օսթինի Տեխասի համալսարանը։ Մոտ 4 տասնամյակ աշխատել է ExxonMobil-ում՝ իր կարիերան սկսելով որպես ինժեներ։ Նա ExxonMobil-ը ղեկավարում է 2006 թվականից։