Բաժիններ՝

Իսրայելն ստացել է նորագույն սերնդի F-35 կործանիչների առաջին խմբաքանակը

Իսրայելի «Նավատիմ» ռազմաօդային ուժերի բազայում կայացել է հինգերորդ սերնդի ինքնաթիռների հանձնման արարողությունը, որոնք Թել Ավիվը պատվիրել էր ԱՄՆ-ից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Միջոցառմանը մասնակցել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը։
Ինքնաթիռներն Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հզոր»։

Իսրայելը դարձել է ոչ միայն ԱՄՆ առաջին դաշնակիցը, որն ստանում է նորագույն ինքնաթիռը, այլև միակը, որը ստացել է F-35-երի վրա սեփական համակարգերը տեղադրելու իրավունք։

Ընդհանուր առմամբ՝ մինչև 2020թ. Իսրայելը պետք է ստանա 33 ինքնաթիռ, որոնց ընդհանուր արժեքը 5.3 մլրդ դոլար է։

1923837

1923836

1923835

1923833

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031