Բաժիններ՝

Լավրովը ցանկություն է հայտնել աշխատել ԱՄՆ նոր պետքարտուղարի հետ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ընդունում է Ռեքս Թիլլերսոնի թեկնածության ընտրությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում և պատրաստ է աշխատել ամերիկացի գործընկերների հետ, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք ընդունում ենք դա՝ որպես Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի որոշում։ Ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած գործընկերոջ հետ, որը շահագրգիռ է զարգացնել իրավահավասար հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031