«Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարարը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
«Սպորտն ի սկզբանե ապաքաղաքական ոլորտ է: Երբ Արթուր Ալեքսանյանը հաղթում է, չի բարձրանում Հանրապետական կուսակցության դրոշը, այլ Հայաստանի դրոշը: Մենք ամեն ինչ անում ենք երկրի պատիվը բարձր պահելու համար»,- այսօր լրագրողների հետ զչույցում ասաց Ռոստոմյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով,թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա։ Մի քանի հանգամանքներ թույլ չեն տալիս մտածել, որ սա հակամարտության ավարտն է»:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր:
«Պուշկովի հայտարարությունը երկու դրդապատճառ ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը:
«ԼՂՀ խնդրի շուրջ ցանկացած լարվածություն, որի մասին խոսում են մամուլի տարբեր միջոցներով, դրա մասին խոսում են տարբեր քաղաքական գործիչներ, պետք է դրան մոտենալ պարզ, հայեցի տրամաբանությամբ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ պլանավորված, երկարատև այց էր, հիմնական նպատակն ամբողջ առաջնագիծը դիտարկելն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ բոլոր այն թերությունները, որոնք բացահայտվել էին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, «ամենամեծ ջանքերով ի չիք են արվում»:
«Շատ կարևոր է, որ գնացիք կուսակցությունների լուծարման, պարզեցման ճանապարհով»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Այսօր ԱԺ-ում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենքում տեղ գտած փոփոխությունները.
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներից մեկն է սպանվել Սիրիայում վերջին բախումների ընթացքում։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ազգային մոբիլիզացիայի» կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։
«Սա առաջընթաց է, բայց դեռ բավարար չէ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ադրբեջանի APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 88 200 մարդով կամ 0,9%-ով։
2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, հայտարարել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
«Սա վերջին կառավարության առաջին օրենքն է, որին ես կողմ եմ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ողջունում է առաջին կայացած դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», նաև նույն անկեղծությամբ ողջունում է «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունների և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քննարկումները` միասնական պլատֆորմ ձևավորելու համար: