
Թուրքիայի քրդամետ կուսակցության ազատ արձակված պատգամավորը կրկին ձերբակալվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան, ով դեկտեմբերի 13-ին պայմանական ազատ էր արձակվել երկրից դուրս չգալու պայմանով, կրկին ձերբակալվել է:
Պատգամավորը ձերբակալվել է Դիարբեքիրի դատարանում` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմրելի դատավարության ժամանակ: Քոնջան, ինչպես նաև կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը ձերբակալվել էին դեկտեմբերի 12ին: Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալված պատգամավորները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» և «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Դատախազությունը Քոնջային կալանավորելու մասին պահանջ էր ուղարկել դատարան: Բեսիմե Քոնջան պայմանական ազատ էր արձակվել, սակայն ժամեր անց կրկին ձերբակալվել է: