Թրամփն իր բիզնեսը որդիներին կհանձնի նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելը
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Այդ մասին նա հայտնել է Twitter սոցցանցի իր էջում:
Իր ակտիվների կառավարումը նա մտադիր է փոխանցել երկու որդիներին: «Թեև օրենքն ինձ չի պարտավորեցնում դա անել, ես բիզնեսը կթողնեմ մինչև հունվարի 20-ը, որպեսզի հնարավորություն ունենամ ամբողջությամբ կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա,- գրել է Թրամփը:- Իմ երկու որդիները՝ Դոնը և Էրիկը, ինչպես նաև մենեջերները կկառավարեն դրանք»:
Թրամփը հավելել է, որ «ոչ մի նոր գործարք չի կնքելու» որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամկետի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: