ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ցանկացած պահի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներ Չաղլարե Դեմիրելն ու Բեսնե Կոնջանը։
Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող՝ գերմանական արտադրության Leopard 2A4 տանկը։
Թուրքիայի Վան նահանգում երեքշաբթի տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Երեկ գիշեր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է արևելյան Հալեպը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ հանդիպել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դրոնը նկարահանել Է Հալեպի պատմական միջնաբերդի շուրջն ընկած տարածքներն այն բանից հետո, երբ դրանք զինյալներից ազատագրվել են կառավարական զորքերի կողմից:
«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության միջազգային-իրավական հարցերով բանաձևը։
Արևելյան Հալեպում 1 օրում 375 զինյալ է վայր դրել զենքը, նրանք գնացել են քաղաքի արևմտյան շրջաններ, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարական բանակը։
2016թ. ռեկորդային էր ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի հետազոտության մեջ։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հնարավոր է համարում նախկին Խորհրդային Միության սահմաններում նոր Միութենական պետության ստեղծումը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է Հայաստանի մրցակցային առավելությունը կառուցել արտաքին աշխարհի դրական ազդակների հիման վրա: Նախագահը որպես օրինակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և դրանց միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով լայնորեն անդրադառնալու փաստը: Այս մասին նա խոսել է Ջերմուկ կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Այսօր սկսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Գերագույն ռադայի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով կոմիտեն կքննարկի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին վճռի նախագիծը։
Հանրապետական Միթ Ռոմնին դեկտեմբերի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի դիտարկում իր թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Lufthansa-ի ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Հյուսթոնից Ֆրանֆուրտ, արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի «Քեննեդի» օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով։
Սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները ձեռնամուխ են եղել արևելյան Հալեպում ձեռնամուխ է եղել ապստամբների վերջին հենակետի մաքրմանը, RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը, որը մոտ է կանգնած ռազմական գործողություններին։
ՀՀԿ-ն կուսակցության դեմքը որոշել է սկսել փոխել նախընտրական ցուցակից։ Միաժամանակ, ՀՀԿ-ական կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։
«Մենք համոզված ենք, որ ամերիկյան ձեւավորված ավանդույթները հուշում են, որ ազգերի ինքնորոշումը կամ ժողովրդավարությունը ավելի են գերադասվում եւ ընդհանուր առմամբ, խաղաղությունն ավելի է գերադասվում»:
Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։
ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունը առաջիկայում, ըստ ամենայնի, կմիանա նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքին։ Դաշինքով հանդես գալու բանակցությունները բավական երկար ժամանակ է շարունակվում են։
ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որի ժամանակ կարեւոր խնդիրներ են լուծվելու՝ նշանակվելու են ՀՀԿ նախագահի տեղակալները եւ ոչ միայն։ Մեր տեղեկություններով, փոփոխություններ են սպասվում խորհրդի կազմում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերադասավորումներ են տեղի ունենալու։ Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթացներում, ովքեր դուրս կմղվեն թիմից։
Գրիգորյանի գնահատմամբ՝ բավականին վտանգավոր հայտարարություն է հնչել, որը նշանակում է, որ փորձ է արվում Հայաստանին ներքաշել Ռուսաստան-ՆԱՏՕ հակադրության մեջ։ «Մենք ինչո՞ւ պետք է դառնանք այդ գործընթացի մասը, մենք ի՞նչ կապ ունենք»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը։
Dubbed Breakthrough Energy Ventures անվանումը ստացած հիմնադրամի ներդրողների թվում են՝ Amazon կորպորացիայի հիմնադիր և տնօրեն Ջեֆ Բեզոսը, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսթոնը, Alibaba առցանց-ռիթեյլերի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման և Սաուդյան Արաբիայի ալ Վալիդ բեն Թալյալ արքայազը:
«Քին» հիերոգլիֆի ընտրությունը կապված է Ճապոնիայի ֆինանսական համակարգում մեծ փոփոխությունների հետ, ճապոնացիների աշխատավարձերի բարձրացմամբ և 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Խաղերում տեղացի բնակիչների օլիմպիական ոսկու հույսերով. հենց ավարտվող տարում է սկսվել Օլիմպիական մարզադաշտի կառուցումը:
Այս կուսակցությունների դաշինքի ձևավորման հիմնական ինտրիգներից մեկն այն էր, որ նրանք հավակնում էին միավորել, այսպես կոչված՝ արևմտամետ ուժերին, ովքեր կունենան հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, որն արմատապես կտարբերվի գործող իշխանության դիրքորոշումից ու կողմնորոշումից։ Երեկ հրապարակված հուշագրում, սակայն, այդ հստակ կողմնորոշումը բացակայում է։