Բաժիններ՝

Իվանիշվիլին կխոսի իր ծրագրերի մասին

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որին ընդդիմությունը մեղադրում է երկիրը կուլիսների հետեւից կառավարելու մեջ, մտադիր է ապագայի իր պլանները բաց նամակով հրապարակել մայիսի 30-ին:

Առաջին նման նամակը Իվանիշվիլին, որը երկար տարիներ զբաղվում էր բարեգործությամբ, ընդ որում՝ խուսափելով հանրության առջեւ հայտնվելուց, տարածել է 2011 թվականի հոկտեմբերին: Այն ժամանակ նա ազդարարեց իր մուտքը քաղաքականություն: Շուտով նա ստեղծեց «Վրացական երազանք» կոալիցիան, որը հաղթեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Իվանիշվիլին գլխավորեց կառավարությունը, բայց մեկ տարի անց պաշտոնաթող եղավ:

«Երկուշաբթի օրը կհրապարակվի իմ նամակը եւ այնտեղ կխոսվի ամեն ինչի մասին: Եվ դուք կկարողանաք ծանոթանալ իմ բոլոր դիրքորոշումներին, որոնք ձեզ հետաքրքրում են»,- լրագրողներին ասել է Իվանիշվիլին:

Ավելի վաղ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Իվանիշվիլին մտադիր է միանալ կուսակցության նախընտրական արշավին:

Այսօրվա դրությամբ «Վրացական երազանք» կոալիցիան փաստորեն տրոհված է. յուրաքանչյուր կուսակցություն ինքնուրույն է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս