
Բրիտանական ոստիկանությունը պատահաբար ջնջել է հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների տվյալներ

Մեծ Բրիտանիայի ոստիկանության և հատուկ ծառայությունների սխալները հանգեցրել են այն բանին, որ ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի հարյուր մարդու տվյալ է ոչնչացվել:
Ինչպես գրում է The Telegraph-ը, խոսքն ավելի քան 800 ենթադրյալ ահաբեկիչների մատնահետքերի տվյալների բազայի և ԴՆԹ-պրոֆիլների մասին է:
Ոչնչացված տեղեկությունը կարևոր դեր է խաղացել հետաքննություններում:
Կատարվածի հստակ պատճառը հայտնի չէ: Ենթադրվում է, որ դա կարող է կապ ունենալ տեղեկության մշակման աշխատանքների անավարտության հետ:
Պարբերականը գրում է, որ կարևոր տվյալները կորել են «հենց այն ժամանակ, երբ Բրիտանիան բախվել է ահաբեկչական լուրջ սպառնալիքի»: