
Ադրբեջանում արջը ներթափանցել է մանկապարտեզի տարածք

Ադրբեջանում արջը ներթափանցել է մանկապարտեզ: Այս մասին APA-ի հետ զրույցում տեղեկացրել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի աշխատակից Ռագուբ Միրզոևը:
Նրա խոսքով՝ գյուղացիները, աղմուկ բարձրացնելով, փորձել են կենդանուն հետ քշել անտառ, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: Արջը, գյուղ ներթափանցելով, ավերածություններ է գործել: Կենդանին վիրավորել է կովի, ապա վնասել մի ավտոմեքենայի:
Միրզոևի խոսքով՝ կենդանին այնուհետ ներթափանցել է մանկապարտեզի տարածք, որտեղ այդ ժամանակ եղել է 50 երեխա:
Մանկապարտեզի հարևանությամբ բնակվողներից մեկը գնդակահարել է կենդանուն: Արջի գործողությունների հետևանքով երեխաներ չեն տուժել: