
Ադրբեջանը մտադիր է 2017թ. արբանյակ գործարկել

Ներկայումս ընթանում է Azerspace-2 արբանյակի արտադրության գործընթացը: Այն նախատեսված է այն ուղեծիր արձակել 2017 թվականին: Ինչպես հայտնում է haqqin.az պորտալը, այս մասին The Business Year ամսագրի հետ զրույցում ասել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն:
Վերջինս տեղեկացրել է, որ այդ հարցով Аzеrkosmos-ը համագործակցում է Ադրբեջանի ավիացիայի ազգային ակադեմիայի հետ ու արդեն մեկնարկել է ուսանողական CanSat արբանյակի նախագծի իրագործումը:
«Կարևոր հարցերից մեկն ազգային կադրերի պատրաստումն է: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ Azerspace-1 արբանյակը հաջողությամբ ղեկավարվում է տեղի մասնագետների կողմից: