«Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին». Գարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը X-ի իր էջում գրել է, որ հայ-թուրքական սահմաը կբացվի մարտին.

«Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան»,-գրել է Փայլանը։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել էր. «Հույս ունենք, որ մենք սահմանի գոնե մասնակի բացում կտեսնենք առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում, իսկ այնուհետև՝ լիովին կբացենք սահմանը։ Ես վստահ եմ, որ սա օգտակար կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ժողովուրդների համար»։

Տեսանյութեր

Լրահոս